
Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնագիր են ստորագրել Կովկասում հակաօդային պաշտպանական համակարգերը միավորելու մասին. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Համաձայնագիրը ստորագրվել է նախարարների երկկողմ հանդիպումից հետո: Ինչպես նաև ստորագրվել է 2016թ. երկու երկրների միջև համագործակցության ծրագիրը:
Գործակալությունը հայտնում է, որ ներկա պահին Ռուսաստանն աշխատում է Ղրղզստանի և Տաջիկստանի հետ՝ հակաօդային պաշտպանական համակարգերի ստեղծման շուրջ:
Համակարգերի կազմում է ներառված 8 պետություն՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան