Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով Սերժ Սարգսյանը որոշում է.
Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար:
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար:
Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար:
Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար:
Վահրամ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար:
Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար:
Արմեն ԵՐԻՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:
Սամվել ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար:
Արմեն ԱՇՈՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար:
Արմեն ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար:
Արտեմ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար:
Սերգո ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար:
Դերենիկ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը՝ որոշում եմ.
Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.
Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը՝ որոշում եմ.
Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ:
Սույն հրամանագրերն ուժի մեջ են մտնում ստորագրման պահից: