Իտալական «Ռոմա»-ի պաշտպան Էշլի Քոուլը մոտ ժամանակներս կարող է դառնալ «Լոս-Անջելես Գալաքսի»-ի ֆուտբոլիստ. հայտնում է Sky Sports Italia-ն:
Նշվում է, որ 35-ամյա անգլիացին արդեն բանակցություններ է վարում ամերիկյան ակումբի հետ և ցանկություն է հայտնել կարիերան շարունակել MLS-ում: Սակայն ակումբի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան նրան չէր ներառել Անգլիայի առաջնությունում:
Ավելի վաղ Քոուլը հանդես է եկել «Արսենալ»-ում և «Չելսի»-ում` դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն, երկրի գավաթի 7-ակի մրցանակակիր, Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հաղթող: