Իրաքի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետության» 8 հրամանատարի. փոխանցում է Reuters-ը:
«F-16 ինքնաթիռները ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, ներառյալ՝ 8 հրամանատարի Հավիջեում և Անբարում ավիահարվածների ընթացքում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել է Իրաքի բանակի պաշտոնական ներկայացուցիչը, հարձակմանն աջակցում է Իրաքի ՌՕՈւ-ն, կոալիցիայի ինքնաթիռները, Անբարի ոստիկանությունն ու ցեղերի ներկայացուցիչները:
Իրաքի և Սիրիայի զգալի մասը գրաված «Իսլամական պետություն»-ը խալիֆաթ է հայտարարել գրավված տարածքներում և ձգտում է ընդլայնել իր «ձեռքբերումները»:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան