ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ. Բաքվի թիրախում Տիգրան Սարգսյանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Իսկ նման ծայրահեղ քայլի պատճառը Ադրբեջանում Իլհամ Ալիեւի ռեժիմի կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի սիստեմատիկ բնույթն է:

Դիվանագիտական խողովակներով «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի նկատմամբ բացասական վերաբերմունքն այն աստիճան է սրվել, որ Ադրբեջանի դեսպանին Վաշինգտոնում նույնիսկ բաժանմունքի պետի մակարդակով չեն ընդունում: Եւ ադրբեջանցի դիվանագետներն իրենց ձախողումը Իլհամ Ալիեւի մոտ արդարացնելու համար փորձում են ստեղծված իրավիճակի համար մեղքը բարդել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի եւ Ամերիկայում հայկական լոբբի վրա:

Արդեն նույնիսկ հրապարակումներ են լինում այն մասին, որ ԱՄՆ դիրքորոշման կոշտացման հարցում ակտիվ ազդեցություն են ունեցել Հայաստանի դեսպանությունն ու հայկական լոբբիստական կազմակերպությունները:




Լրահոս