Դոլարը թանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կազմել է 479.84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.87 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.03 դրամ (աճել է 0.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 712.37 դրամ (նվազել է 0.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.76 դրամ (նվազել է 0,03 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 219.68 դրամ, ոսկին՝ 16,582.71 դրամ, պլատինը՝ 13,406.25 դրամ:

Դեկտեմբերի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:




Լրահոս