Լեվոն Տեր-Պետրոսյանը հզոր զորքը թողեց, գնաց….Սասուն Միքայելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լևոն Տեր-Պետրոսյանը թողեց հզոր զորքը և գնաց եռամսյա հավաքի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց հայտնի ազատամարտիկ ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը՝  նկատի ունենալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը: Իսկ վերջին ընտրություններում ՀԱԿ ստացած ձայները, ավելի ճիշտ՝ կորցրած ձայները, ըստ նրա, ցույց են տալիս, թե որքանով էր այդ մարտավարությունը ճիշտ: 
Ինչ վերաբերում է նորաստեղծ Հայ ազգային կոնգրես կուսակցությանը, ապա Սասուն Միքայելյանը նշեց որ երբեք չի անդամակցի դրան և հույս հայտնեց, որ Հայաստանում նոր ընդդիմություն կձևավորվի:
“Կան առողջ ուժեր, կան անհատներ քաղաքական դաշտում, որ իրոք իրենց դեմքը պահել են այս տարիների ընթացքում: Ինձ թվում է` մոտակա ժամանակահատվածում` 6 ամսվա, 1 տարվա ընթացքում, նոր ուժ կձևավորվի,- կարծիք հայտնեց Սասուն Միքայելյանը,- Ժամանակի ընթացքում կձևավորվի երկու ուժ` մեկը իշխանական թևից, մեկն էլ այն մարդկանց կողմից, ովքեր իրոք պայքարում են ու պայքարելու են”: 
Մանրամասները՝ տեսանյութերում




Լրահոս