Ամանորը սարերի հետևում չէ, ուստի` մայրաքաղաք Երևանը նոր` տոնական տեսք է ստացել, լցվել պայծառ գույներով, վառվուն լույսերով ու բարձր տրամադրություն հաղորդող ատրիբուտներով:
Այս առումով բացառություն չէ Մալաթիա-Սեբաստիա համայնքը, որը զարդարվել է գունագեղ լույսերով, աչք զարնող զարդարանքներով: Եվ այս ամենի հեղինակը, ըստ ամենայնի, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թաղապետ զարմիկն է` Արտակ Ալեքսանյանը, ով ցանկացել է այս «նորարարությամբ» իր վարչական շրջանը նույնքան փայլփլուն դարձնել, որքան քաղաքի կենտրոնն է:
Armlur.am-ի տեսախցիկը ֆիքսել է վարչական շրջանի տոնական տեսքը.