Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն իսկապես անարդյունք էր: Armlur.am-ի հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը:
Չնայած դրան` նա ընդգծեց, որ հանդիպումից հետո իրավիճակի փոփոխություն, այնուամենայնիվ, եղել է: «Իրավիճակի փոփոխություն նկատում ենք դեպի վատը, և կարծում եմ, որ դեռ ավելի մեծ փոփոխություն` դեպի բացասական բևեռ, կնկատենք առաջիկայում», – հավելեց նա:
Մարտիրոսյանի խոսքով` այս ամենը կապ ունի տարածաշրջանային զարգացումների և ռուս-թուրքական հարաբերությունների սրման հետ:
Մանրամասները` տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան