
Նյու-Յորքի NYMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ապրիլ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 1.31%-ով և կազմել 1448.80 դոլար, արծաթի մայիս ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.63%-ով և կազմել 23.81 դոլար, իսկ պլատինի ապրիլ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 1.76%-ով և կազմել 1481.20 դոլար: Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):