Չարենցի փողոցում վթար է տեղի ունեցել` հրդեհի բռնկմամբ. վարորդի վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի 10 PN 101 պ/հ (վարորդ` Է. Գ., ծնվ.1992 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից բախվել Չարենցի փողոցի թիվ 113/1 տան սանդուղքներին և բռնկվել, ինչի հետևանքով վարորդը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ տեղափոխվել է «Թիվ 1 համալսարանական կլինիկա», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել կայուն ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.11-ին, մարվել` 04.19-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահն՝ ամբողջությամբ:




Լրահոս