Արայիկ Հարությունյանը ԼՂՀ-ի «Սերժ Սարգսյանը» կլինի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը նախկինում կանխատեսել էր, որ Հայաստանի օրինակով ԼՂՀ-ում եւս սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան: Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Այդ հարցը պաշտոնապես դեռ չի քննարկվում Արցախում, բայց «Ազատ հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է մոտակա ժամանակահատվածում դիմել նախագահ Բակո Սահակյանին՝ պաշտոնական քննարկումներ սկսելու համար»:

Այսինքն՝ կարող ենք կանխատեսել, որ թերեւս եկող տարվա սկզբից ԼՂՀ Սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու գործընթաց կսկսվի, եւ հայկական երկրորդ պետությունը եւս կանցնի խորհրդարանական կառավարման մոդելին: Ի դեպ, քանի որ գործընթացը Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցությունն է նախաձեռնելու, ուստի կարելի է ենթադրել, որ հենց ԼՂՀ ներկա վարչապետն էլ ծրագրում է դառնալ խորհրդարանական կառավարմամբ Արցախի վարչապետ: Ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը` Հայաստանում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս