Armenian text to speach

«Վնասազերծված զինված խմբի» պարագլուխն արդեն ուներ հեղաշրջումից հետո հրապարակվելիք ելույթի ձայնագրությունը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նորք Մարաշում վնասազերծված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանն իր համակարգչի մեջ արդեն իսկ ուներ հեղաշրջումից հետո հրապարակվելիք ելույթի ձայնագրությունը, որը պետք է հնչեր ռազմավարական-կառավարական կարևորագույն կառույցների ուժային «գրավումից» հետո՝ Հանրային հեռուստաընկերության արբանյակային կապով, որը պետք է ապահովեր նույն խմբի անդամ՝ արբանյակային թողարկիչ Արման Հայրապետյանը: «Նաիրի Հունանյան-2» ելույթի առանցքում նույնպես եղել է «արնախում իշխանություններից» ազատվելու թեզը:

Ձայնագրությունում խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը ներողություն է խնդրում հայ ժողովրդից թափված արյան ու արյունահեղության համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս