
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 41-րդ տուրում Գյումրիի “Շիրակըե սեփական հարկի տակ մրցելու է Կապանի “Գանձասարի” հետ: Հանդիպումը 17:00-ի փոխարեն կկայանա 15:00-ին:
Մայիսի 12-ին Գյումրիի Քաղաքային մարզադաշտում կայանալիք խաղից հետո “Շիրակին” ոսկե մեդալներով կպարգևատրի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ Գյումրին ներկայացնող ակումբը 40-րդ տուրից հետո ապահովեց 1-ին հորիզոնականը` 14 տարվա ընդմիջումից հետո հռչակվելով Հայաստանի չեմպիոն: “Շիրակ”-“Գանձասար” հանդիպումից հետո նախատեսված է նաև համերգային ծրագիր:
armsport .am