ԱՊՊԱ-ի շուկայում մանր «ժուլիկներ» են ի հայտ եկել. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Արդեն մի քանի տարի է, ինչ Ամանորից առաջ մարդկանց տոնական ծախսերին գումարվում են նաև ԱՊՊԱ-ի համար նախատեսված ծախսերը: Բնականաբար, այսքան ծախսերի մեջ յուրաքանչյուր խնայողություն կարևոր է դառնում ՀՀ քաղաքացիների համար, և հենց այս նրբությունը հաշվի առնելով էլ ԱՊՊԱ-ի շուկայում ի հայտ են գալիս մանր «ժուլիկներ»:

Վերջիններս մեծ համառությամբ «կպռշկում են» վարորդներին՝ նրանց առաջարկելով էժան ԱՊՊԱ պայմանագրեր: Սրանց մեծ մասը պարզապես կեղծ ապահովագրական պոլիսներ են վաճառում վարորդներին, ինչը հետագայում բերում է մեծ տույժ ու տուգանքների, քանի որ այդ պոլիսները որևէ տեղ գրանցված չեն:

Իսկ լավագույն դեպքում էժան պոլիսներ ունեցողներին հետագայում շատ ավելի էժան փոխհատուցումներ են սպասվում: Հարց է առաջանում՝ արժե՞ արդյոք 2-3 հազար դրամ զեղչի համար  կանգնել շատ ավելի թանկ ու ըստ էության անլուծելի խնդիրների առջև»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս