Հայ հեծանվորդները կպայքարեն 2020 թվականի խաղերի գոնե մեկ ուղեգրի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արման Գյոզալյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց 2015 թվականը, խոսեց առաջիկա անելիքների մասին և կիսվեց ակնկալիքներով՝ արդեն 2020 թվականի Օլիմպիական խաղերի վերաբերյալ:

-Ամփոփեք, խնդրեմ, անցնող տարին:

-2015 թվականը շատ հաջող տարի էր մեզ համար: Նախատեսված ուսումնամարզական հավաքները, միջազգային մրցաշարերին մասնակցելու հետո, մենք մասնակցեցինք նաև Եվրոպայի առաջնությանը: Էդգար Ստեփանյանը գրավեց առաջին հորիզոնականը սկրետչ ձևում, իսկ խմբակային վազքում կիսեց 3-րդ 4-րդ տեղերը Ռուսաստանի ներկայացուցչի հետ: Պավել Ստեփանյանը 12-րդ տեղում էր, իսկ Մհեր Մկրտչյանը 18-րդն էր: Մենք մասնակցել ենք նաև աշխարհի առաջնությանը, որտեղից վերադարձանք արծաթե մեդալով:

-Պարոն Գյոզալյանը, ինչի՞ հետ եք կապում վերջին 4-5 տարիների հեծանվասպորտի աճը մեր երկրում:

-Վերջին 4 տարիների աճը ես կապում եմ մեծ թիմային աշխատանքի հետ, որ տարվում է ֆեդերացիայում:

-Ի՞նչ մարզավիճակում են հիմա հավաքականի տղաները:

-Տարին դեռ չավարտած մենք նախապատրաստվում ենք արդեն հաջորդ տարվան: Նախատեսում ենք հաջորդ տարի մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Ցավոք, մենք նախորդ տարիներին չկարողացանք մասնակցել աշխարհի գավաթի խաղարկություններն, որը հնարավորություն է տալիս մասնակցելու Ռիոյի խաղերին: Միանշանակ, մենք կպայքարենք 2020 թվականի խաղերի գոնե մեկ ուղեգրի համար:

-Ինչպե՞ս եք մեկնարկելու 2016 թվականը և ի՞նչ պլաններ ունեք:

-Նախատեսում ենք ուսումնամարզական հավաքներ անցկացնել Ծաղկաձորում: Միջազգային մրցաշարերի հրավեր ունենք Ռուսաստանից, իսկ հուլիսին` Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների առաջնություններին, ինչպես նաև 3 փուլով աշխարհ գավաթի խաղարկության ենք մասնակցելու:




Լրահոս