
Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 13.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են “Արմա” տաքսի ծառայությանը պատկանող “ՎԱԶ 2107” մակնիշի 5077 համարանիշի (վարորդ 55-ամյա Ստեփան Զաքարյան) եւ ,Էլենաե տաքսի ծառայությանը պատկանող “ՎԱԶ 2107” մակնիշի 4159 համարանիշի (վարորդ 38-ամյա Հովհաննես Տիրատուրյան) ավտոմեքենաները, ինչից Հ.Տիրատուրյանը հոսպիտալացվել է Մխիթար Հերացիի անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել: