Դեկտեմբերի 22-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին էր զանգահարել 1965 թ. ծնված Արմեն Հ.-ն և հայտնել, որ իր քեռու դստերը պատկանող, Մայակովսկու փողոցի թիվ 16 տնից ցանկացել են գողություն կատարել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բաժին է հրավիրվել 2000 թ. ծնված Ա. Ս.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն, որ գողության փորձը կատարել է ինքը, սակայն նկատելով տանը մոտեցող ավտոմեքենայի լույսերը, դիմել է փախուստի` հանցագործությունն ավարտին չհասցնելով:
Ա. Ս.-ն ներկայացվել է քննչական բաժին: