Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական Սու-24-ի «սև արկղերի» վերծանումը «քարոզչական շոու» է անվանել. փոխանցում է Daily Sabah-ը:
«Այն ժամանակ, երբ ողջ աշխարհը ճանաչել է Թուրքիայի գործողությունների օրինականությունը, այդ քարոզչական շոուն կորցրել է իր իմաստը»,-հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում տարածաշրջանների ղեկավարների առջև:
«Մենք որևէ կասկած չունեինք, որ մեր տեղեկությունները հստակ են և հավաստի»,-հավելել է նա:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ փորձագետները հայտարարել են, որ Սու-24-ի ինքնագրիչը վնասված է, և ինքնագրիչի ստուգման համար անհրաժեշտ են թուրքական ռադարների տվյալները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան