Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր նախագիծ, համաձայն որի` Արմավիրի մարզին պետք է հատկացվեր շուրջ 8,4 միլիոն դրամ: Հարցը վարչապետին ներկայացրեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Սակայն Հովիկ Աբրրահամյանն ասաց, որ պետք է հիմնավորում ներկայացվի: «Մինչև հիմնավորում չներկայացվի, չենք հաստատի»,- հավելեց նա:
Նախագծի տեքստից տեղեկանում ենք, որ գումարն անհրաժեշտ է Արմավիրի մարզպետարանում 2015թ. ամռան շոգ ամիսներին օդորակիչների շահագործման, ինչպես նաև` մարզպետարանի համակարգչային տեխնիկայի և սարքավորումների թվաքանակի ավելացման արդյունքում առաջացած էլեկտրաէներգիայի ծախսը վճարելու համար: