ԿԸՀ-ն մերժեց քաղաքացու դիմումը, որի համաձայն` ՀՀԿ-ն խախտել է իր իրավունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում միաձայն որոշումներով մերժվեց քաղաքացի Նարինե Ղազարյանի մայիսի 6-ի երկու դիմումներով վարչական վարույթի հարուցումը: ԿԸՀ-ն գտավ, որ դիմումատուն, Ընտրական օրենսգրքի համաձայն, չի հանդիսանում բողոքարկող սուբյեկտ:
ԿԸՀ-ի որոշումները դիմումատուն կարող է բողոքարկել Վարչական դատարան՝ 3 օրացուցային օրվա ընթացքում:
Դիմումները վերաբերում էին նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ՀՀԿ-ի նախընտրական շտաբների ծախսերին: 
Մասնավորապես, դիմումներից մեկով քաղաքացին խնդրել էր կատարել Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում ՀՀԿ-ի բացած բազմաթիվ նախընտրական շտաբների ծախսերի մանրակրկիտ հաշվարկ և հրապարակել այդ տեղեկատվությունը: 
Երկրորդ դիմումով քաղաքացին պահանջում էր ՀՀԿ-ի նկատմամբ կիրառել Ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթը: Այն է՝ եթե հիմնավորվում է, որ նախընտրական քարոզչության համար մատուցված ապրանքը կամ ծառայությունը շուկայական արժեքով չի ներառվել նախընտրական հիմնադրամի ծախսերում, ապա ԿԸՀ-ն որոշում է կայացնում` պարտավորեցնելով կուսակցությանը հիմնադրամի ծախսերում չներառված ծախսերի եռապատիկի չափով գումար փոխանցել պետական բյուջե:
Փաստինֆո




Լրահոս