Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց չաշխատող կանանց՝ մայրության նպաստ ստանալու կարգը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ըստ այդմ, հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկում, անկախ դրա տրման օրվանից, որպես ժամանակավոր անաշխատունակության սկիզբ, նշվում է հղիության 210-րդ օրը:
Նախարարն ընդգծեց, որ չեն համապատասխանում իրականությանը այն խոսակցությունները, թե մարտ ամսից նոր վճարելու են նպաստները: Որոշումը ուժի մեջ կմտնի հունվարի մեկից: