Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում շռայլ էր նկատողությունների հարցում: Նա նկատողություն արեց ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանին: Փոխնախարարը ներկայացնում էր տոհմային երինջների ներկրման ծրագիրը և նշեց, որ Տավարաբուծության զարգացման ծրագրով` նախատեսվում է Հայատան ներկրել 453 գլուխ տոհմանյին երինջ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրրքվեց, թե ինչու ժամանակին չեն ներկրել երինջներին: «Ի՞նչն է պատճառը, որ իրենք չեն ներկրել, հիմա էլ ասում են՝ ձմեռ է, հնարավոր չէ»,- հարցրեց նա:
Ի պատասխան` փոխնախարարը նշեց, որ մրցույթն անցկացվել է նոյեմբերի վերջին: «Իսկ ինչո՞ւ եք նոյեմբերի վերջին մրցույթն անցկացնել, մայիսին ենք մենք սահմանել ժամկետը»,- հարցրեց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին: