Պորոշենկոն սենսացիոն հայտարարություն է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ հրեաներն են ստեղծել Ուկրաինան: Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Իսրայելի Կնեսետում (խորհրդարան):

«Եբրայերենն Ուկրաինայի պաշտոնական լեզուներից է եղել, և հրեաները որպես ազգ նրա ստեղծման անմիջական մասնակիցներն են եղել»,-ՏԱՍՍ-ը մեջբերում է Պորոշենկոյի խոսքը:

Ուկրաինայի նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հենց Ուկրաինայում XX դարում տպագրվել են «հրեական տառերով» փողերը: Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել 1918-1921թթ., երբ հռչակվել է Ուկրաինայի ազգային հանրապետությունը:

Պորոշենկոն երկօրյա այցով գտնվում է Իսրայելում: Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի և վարչապետ Բինիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ առաջնորդները երկկողմ փաստաթուղթ են ստորագրել, այդ թվում՝ գիտատեխնիկական, կրթական, մշակութային ոլորտներում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս