Դաժան սպանություն` Երևանում. բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել է աշխատակցի արնաշաղախ դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես գրել էր shamshyan.com-ը, Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի: Ըստ դեպքի վայրում հավաքվածների` նա 28-ամյա Արթուր Նազարյանն է:

Գրասենյակն ամբողջովին պատված է արյունով:

Armlur.am-ին քիչ առաջ մանրամասներ հայտնի դարձան դեպքի մասին: Պարզեցինք, որ սպանվածը բուքմեյքերական գրասենյակի աշխատակիցն է:

Բուքմեյքերական աշխատողների համար տեղի ունեցածը առեղծվածային է, քանի որ առավոտյան բացել են բուքմեյքերական կետի դուռը և տեսել սպանված տղամարդուն` գետնին ընկած:

Տեղի ունեցածը ավազակային հարձակում է, թե պարզապես սպանություն, հայտնի կդառնա քննության ընթացքում:

Լուսանկարները` shamshyan.com-ի:




Լրահոս