ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱ 816.475 ԸՆՏՐՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ավարտվեց Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այսօր լռության օր է: Իսկ վաղն արդեն կայանալու են ավագանու ընտրությունները: Նշենք, որ մինչեւ 2009թ. Երեւանի քաղաքապետը նշանակվում էր ՀՀ նախագահի կողմից: Սակայն Սահմանադրական փոփոխություններից եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի ընդունումից հետո ընտրովի դարձավ նաեւ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնը: Վաղը Երեւանի բնակիչներն ընտրելու են համամասնական սկզբունքով` ըստ քաղաքական ուժերի ներկայացրած ցուցակների: Կուսակցության դեպքում՝ 6 տոկոսի, իսկ դաշինքի դեպքում` 8 տոկոսի անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի միջից ընտրվելու է Երեւանի քաղաքապետ: Ի դեպ, ոստիկանությունը հրապարակել է Երեւանում ընտրողների վերջնական թիվը, որը կազմում է 816 հազար 475 մարդ, որից շուրջ 3000-ը ՀՀ քաղաքացիություն չունեցող, բայց ընտրելու իրավունք ունեցող անձինք են:




Լրահոս