Հայաստանի կենդանական և բուսական աշխարհը վտանգված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզը «առաջատար» է ՀՀ կենդանիների կարմիր գրքում հայտնված տեսակների ընդհանուր թվով՝ 143: Հաջորդում են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը՝122 և 104 տեսակ համապատասխանաբար: Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում ընդգրկվել են անողնաշար կենդանիների 155 և ողնաշարավոր կենդանիների 153 տեսակ: Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բագավառներում ռազմավարությանը եվ գործողությունների ազգային ծրագրում»:

Նույն ծրագրի տվյալներով Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների թվով առաջինը Սյունիքի մարզն է՝186 տեսակ, իսկ ամենաքիչ վտանգված տեսակները Արմավիրի մարզում են՝ 26 տեսակ: Անոթավոր բույսերը ՀՀ ֆլորայում ներկայացված են շուրջ 3800 տեսակով: Ներկայումս Հայաստանի Հանրապետության ֆլորայի կազմում առկա է 142 էնդեմիկ տեսակ (ամբողջ ֆլորայի 3.8 %-ը):

Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում ընդգրկվել են անոթավոր բույսերի 452 տեսակ (Հայաստանի Հանրապետության ֆլորայի 11.89 %), սնկերի` 40 տեսակ (ՀայաստանիՀանրապետության բիոտայի 1.05 %):

Էկոլուր




Լրահոս