Ուկրաինան հունվարի 1-ից պատասխան միջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է 2016թ. հունվարի 1-ից «պատասխան միջոցներ» սահմանել Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը. փոխանցում է Lifenews-ը:

Ավելի վաղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Ռուսաստանը 2016թ. հունվարի 1-ից պատժամիջոցներ է սահմանում Ուկրաինայի դեմ: Պատժամիջոցների սահմանումը կապված է Ուկրաինայի՝ ԵՄ ազատ առևտրի գոտուն միանալու հետ, իսկ առևտրային էմբարգոն՝ Արևմուտքի երկրների պատժամիջոցներին միանալու հետ:

«Ինչպես և սպասվում էր, Ռուսաստանն առևտրային էմբարգո սահմանեց ուկրաինական ապրանքների նկատմամբ: Սա ՌԴ-ի առաջին որոշումը չէ, իսկ համակարգային ճնշումն Ուկրաինայի դեմ վերջին 10 տարվա ընթացքում նպատակ ունեին խոչընդոտել ուկրաինական տնտեսության զարգացմանը: Սակայն այդ որոշումներն արժանի պատասխան կստանան»,-ասել է Յացենյուկը՝ խորհրդարանում ներկայացնելով օրինագիծը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս