Պուտինը հանձնարարել է նավթային ընկերության ակտիվներ փոխանցել Չեչնիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեչնիայի Հանրապետությունը, որը երկար տարիներ ձգտում էր նավթագազային ակտիվներ ստանալ, մոտ ժամանակներս կարող է հասնել իր նպատակին և վերադարձնել դրանցից մեկը, փոխանցում է «Կոմմերսանտ»-ը:

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը համապատասխան նամակ է հղել, որում խնդրել է Չեչնիային հանձնել չեչենական նավթաքիմիական ընկերության ակտիվները:

Պարբերականը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանն աջակցել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի խնդրանքը: Ներկա պահին ընկերությունը ղեկավարում է «Ռոսնեվտ»-ը:

Նշվում է, որ Չեչնիայի պաշարները կազմում են մոտ 60 մլն տոննա նավթ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս