Այսօր Շենգավիթ համայնքում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի` մարմնական տարբեր վնասվածքներով: Ինչպես արդեն հայտնել էինք, սպանվածը 28-ամյա Արթուր Նազարյանն է, ով աշխատում է բուքմեյքերական ընկերությունում:
Armlur.am-ի տեսախցիկն արձանագրեց, որ սպանությունը տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ: Գրասենյակում ամեն ինչ ջարդուփշուր է արված, իսկ ողջ հատակն էլ պատված է արյունով:
Մեր տեղեկություններով` սպանվածը նույն համայնքի բնակիչ է, ապրում է Ծերեթելի փողոցում: Նա ունի երկվորյակ եղբայր և ապրում է նրա և ծնողների հետ: Առայժմ հայտնի չէ, թե ով է սպանություն կատարողը, կամ որն է եղել դրդապատճառը: Սպանությունն առեղծվածային է նաև գրասենյակի աշխատողների և ներկաների համար:
Տարածքում տեսախցիկ չկա տեղադրված, այդ պատճառով դեռևս պարզ չէ` գրասենյակի դրամարկղից գումար գողացել են, թե` ոչ:
Մանրամասները` տեսանյութում.