Հայաստանում ավելացել է մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահասների թիվը: 2012թ. ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 16 մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխա, որոնցից 4-ը եղել են աղջիկներ: Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2011թ. Հայաստանում հաշվառվել է մուրացիկ եւ թափառաշրջիկ 15 անչափահաս, որոնցից 2-ը` աղջիկ: Ամենաշատ մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխա հաշվառվել է Լոռու մարզում` 9 հոգի, Շիրակի մարզում` 3, Գեղարքունիքում` 2, եւ 1-ական նման երեխա էլ հաշվառվել է Կոտայքի մարզում ու Երեւանում: Նշենք, որ մուրացիկ եւ թափառաշրջիկ 4 աղջիկներից 3-ը հաշվառվել են Լոռու մարզում, 1-ը` Գեղարքունիքում: Ահա սա էլ ապահով Հայաստանի իրական պատկերը: Նշենք, որ պաշտոնական վիճակագրությունը դեռ չի հրապարակել ՀՀ-ում աղքատության ցուցանիշները, սակայն նախորդ տարվա տվյալներով՝ աղքատ է ՀՀ բնակչության մոտ 35 տոկոսը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ