Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է Փարիզի ահաբեկչության գործով իններորդ կասկածյալին, փոխանցում է Reuters-ը:
Դաշնային քննիչների ներկայացուցիչների խոսքով՝ 2 օրվա ընթացքում հայտնի կդառնան հանցագործի ձերբակալության հարցով օպերացիայի մանրամասները:
Փարիզի ահաբեկչությունների գործով՝ Բելգիայում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 8 ձերբակալվածի նկատմամբ: Գրեթե բոլորը կապ են ունեցել ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ՝ Սալահ Աբդեսլամի հետ: Նրա նկատմամբ Բելգիայի և Ֆրասիայի ոստիկանության կողմից հայտարարվել է հետախուզում:
Հետաքննվում են նաև նրանց կապերը Բիլյալ Հադֆիի՝ «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտ ինքն իրենց պայթեցրած մահապարտի հետ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան