ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է լայնածավալ ուսումնասիրություն ավիափոխադրումների շուկայում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանից: Նա նաեւ նշեց, որ այդ նպատակով հրավիրվել է նաեւ ԱՄՆ մրցակցային մարմնի իրավաբանական վարչության պետ Ստյուարտ Հիրշֆելդը: Ուսումնասիրությունները լայնածավալ են եւ ընդգրկում են ոլորտն ամբողջությամբ՝ ավիավառելիքի գնային փոփոխություններից մինչեւ ավիատոմսի ինքնարժեքի ձեւավորում եւ դաշտում առկա հնարավոր մրցակցային խնդիրներ: «Այս պահին ՀՀ-ում ավիափոխադրում իրականացնող բոլոր ընկերություններն էլ օտարերկրյա ընկերություններ են, բայց քանի որ նրանք գործունեություն են իրականացնում մեր երկրում, հետեւապես պարտավոր են պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները»,-նշեց նա:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ