ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում երեկ կադրային փոփոխություններ են իրականացվել. Հրայր Զորյանը ազատվել է ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետի պաշտոնից ու նշանակվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդական: Նրա փոխարեն ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ է նշանակվել ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը: «Ժողովուրդ»-ը զրուցեց Հ. Զորյանի հետ՝ պարզելու, թե որ արժանիքի համար են նշանակել այդ պաշտոնում: «Ես գոհ եմ, որ նոր հնարավորություն է տրվել ինձ մասնագիտական կարողությունների եւ փորձի կիրառման համար: Ես գտնում եմ, որ իմ մասնագիտական կարողություններն ու փորձը պետք կգան, ու հույս ունեմ, որ արդյունավետ աշխատանք կլինի»,-ասաց ԱԺ նախագահի նոր խորհրդականը: Նշենք, որ Գ. Պողոսյանը նախկինում էլ է զբաղեցրել ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը` ավելի քան 20 տարի աշխատելով խորհրդարանում:




Լրահոս