ՏՐԱՆՍՊՈՐՏ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Նժդեհ համայնքն ավելի քան 7 ամիս է, ինչ տրանսպորտ չունի: Արդյունքում բնակիչները չեն կարողանում գնալ Սիսիան քաղաք: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ համայնքի ղեկավար Գեղամ Օհանյանից. «Մեր ամենամեծ պրոբլեմը ճանապարհներն են, որոնք անմխիթար վիճակում են: Իսկ գյուղը Սիսիան քաղաքից գտնվում է 22 կմ հեռավորության վրա: Ոչ մի տեսակի տրանսպորտ չի աշխատում, երթուղայինն էլ այս գծից հանել են: Ընդհանրապես երթուղային չունենք: Անցյալ տարվա աշնանը մրցույթ էր հայտարարվել, շահողը հրաժարվեց, քանի որ շահութաբեր չէ: Բնակչությունը քիչ է, եւ ոչ ոք չի ուզում մրցույթին մասնակցել: Սրան-նրան խնդրում ենք, ընկերական, մի օր էլ հարկադրաբար գալիս են քշում»: Օհանյանից տեղեկացանք, որ գյուղում այս պահին ապրում է 138 մարդ, իսկ դպրոցի աշակերտների թիվը 13 է:




Լրահոս