ԱԶԱՏԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ պաշտոնանկ է արվել հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միզոյանը: Սերժ Սարգսյանի հրամանագրով նրա փոխարեն ՀՔԾ պետ է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործով վարչության նախկին պետ Վահրամ Շահինյանը: Թե որն է եղել Միրզոյանի պաշտոնանկության պատճառը, պաշտոնական աղբյուրները լռում են, իսկ Միրզոյանն էլ արդեն երկու օր է՝ համառորեն չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, երեկվա համարում տեղեկացրել էր ՀՔԾ պետի պաշտոնանկության մասին:




Լրահոս