ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ հասատվել է, որ Թուրքիան նավթ է գնում «Իսլամական պետություն»-ից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Lifenews-ը:
Զախարովան հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել էր հրաժարական տալ, եթե հաստատվեր, որ իր երկիրը նավթ է գնում ահաբեկիչներից:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ: Այդ փաստը արդեն ապացուցվել է: Կցանկանայի պարզաբանել, թե երբ նա կկատարի իր խոստումը»,-ասել է Զախարովան:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան