Armenian text to speach

ՉԻ ՑԱՆԿԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ ԾԱՌԱՅԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գյումրի քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Ժորա Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասի հետախուզական դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ, պարտավոր լինելով 2012թ. դեկտեմբերի 24-ին ներկայանալ զորամաս, ծառայությունից խուսափելու նպատակով չի ներկայացել ծառայության վայր: 2013թ. մարտի 6-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, մարտի 9-ին Ժ. Ավետիսյանը հայտնաբերվել է ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից եւ բերման ենթարկվել:  
Դատարանում Ավետիսյանը ցուցմունք է տվել, որ իրեն մեղավոր է ճանաչում, եւ ասել, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նորանշանակ լեյտենանտին մինչեւ 3 տարի ծառայության այլ վայր չեն տեղափոխում: Նա ասել է, որ իր հիվանդ մորն ու ծեր տատին մենակ չթողնելու պատճառով չի ցանկացել այդքան հեռու վայրում ծառայել եւ այդ պատճառով չի ներկայացել զորամաս: Ժ. Ավետիսյանը հայտարարել է, որ վերջին շրջանում հասկացել է իր սխալը եւ պատրաստ է ծառայել ցանկացած, այդ թվում՝ սահմանապահ զորամասում: Նա հայտնել է, որ զինվորական ծառայությունից չի խուսափում, ընդունում է իր մեղքը, զղջում է կատարածի համար եւ դատարանին խնդրել է իրեն հնարավորություն տալ շարունակել զինվորական ծառայությունը:
2013թ. ապրիլի 26-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ժորա Արթուրի Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի  361-րդ հոդվածի 4-րդ մասով եւ նրան դատապարտել մեկ տարվա ազատազրկման: Դատարանը վճռել է կիրառել ՀՀ քր. օր.-ի 70-րդ հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան նշանակելով մեկ տարի ժամկետով: Դատարանը վճռել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել եւ նրան դատարանի դահլիճից ազատ արձակել, Ժ. Ավետիսյանի վարքագծի վերահսկողությունը հանձնել իր ծառայության վայրի զորամասի հրամանատարությանը: Թեեւ ըստ օրենքի վճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սակայն այս դեպքում դա  անհավանական է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ



Լրահոս