Armlur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ ՀԱԿ վստահված անձ Վահրամ Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի 8 հասցեում կազմակերպված թիվ 4/26 ընտրական տեղամասում ժամը 21:00-ի սահմաններում անհայտ անձը գողացել է «Ոչ»-ի քվեաթերթիկները ու ավելացրել նույնքան «Այո»-ի քվեաթերթիկներ՝ կեղծելով քվեարկության արդյունքները:
ՀԱԿ վստահված անձ Վահրամ Թ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: