Մեսսին` արտասահմանում հանդես եկող արգենտինացի լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայում կայացել է լրագրողների վարկածով տարվա լավագույն մարզիկների մրցանակաբաշխությունը:

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին 9-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է արտասահմանում հանդես եկող արգենտինացի լավագույն ֆուտբոլիստ:

Արգենտինայի առաջնության տարվա ֆուտբոլիստ է դարձել «Ռոսարիո Սենտրալի» հարձակվող Մարկո Ռուբենը: Նա անցկացրած 30 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ:

Երկրորդ տեղն է գրավել Կարլոս Տևեսը («Բոկա Խունիորս»), իսկ երրորդը` Կարլոս Սանչեսը («Ռիվեր Փլեյթ»): Տարվա լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել Անդրես Նոսիոնին, իսկ թենիսիստ` Լեոնարդո Մայերը:




Լրահոս