«Ես ցավում եմ, որ «Ժառանգություն» կուսակցության տվյալ ներկայացուցիչը էն կարգի անլուրջ մարդ դուրս եկավ, որ հայտարարում է, թե ընտրակաշառք ենք բաժանում: Անիմաստ է խոսել ու մարդկանց վարկաբեկել. չի կարելի, եթե փաստեր չունեք»:
Մի՞թե առաջին անգամն է, որ ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու մասին հայտարարություն է արվում: Նման խոսակցություններ եղել են նախորդ ընտրությունների ժամանակ, իսկ սովորաբար խոսակցություններն օդից չեն ծնվում: Նույն ԲՀԿ-ն ժամանակին իշխանական կոալիցիայի անդամ է եղել, հետո իբրեւ թե այլընտրանք է դարձել եւ արդյունքում հուսախաբ արել իր ընտրազանգվածին: Նույն ԲՀԿ-ի կազմում օլիգարխներ եւ մեծահարուստ տարրեր են, իսկ օլիգարխ-ընդդիմադիր ասվածը ֆանտաստիկայի ժանրից է: Իսկ եթե կան օլիգարխներ, ինչո՞ւ նրանք չեն կարող բաժանել ընտրակաշառք: Կամ թեկուզեւ ընդդիմադիրը չի՞ կարող անազնիվ մեթոդներ կիրառել: