
«Իմ կողմից կասեմ. տարբեր տեսակի ապրող մարդկային երեւույթներ կան, ինչու չէ` ե՛ւ գողական, ե՛ւ պալիտիկի, ե՛ւ կառավարական աշխարհում: Ցանկացած ճիշտ ապրող իրեն համարում ա ճիշտ մարդ, դուք համարում եք` գողական»:
«Գողական աշխարհ» ասվածը դեռ լսել էինք, սակայն ո՞վ կարող է բացատրել, թե ինչ ասել է «պալիտիկի եւ կառավարական աշխարհ»: Եվ ուշագրավն այն է, որ այդ «պալիտիկի եւ կառավարական աշխարհներում» կան տարբեր տեսակի ապրող մարդկային երեւույթներ՝ գողական, կրիմինալ եւ այլն: Սա մենք չենք ասում, այլ ինքը՝ ՀՀԿ-ական պատգամավորն է փաստում: Իրականում Շմայսը հավանաբար ուզում էր գալուստսահակյանական ոճ կիրառել եւ հմուտ բառախաղերով շրջանցել հարցի պատասխանը, բայց ստացվեց հակառակը՝ եւս մեկ անգամ փաստվեց գողական ու կրիմինալ տարրերի ներկայությունն ԱԺ-ում: