Կատալոնական «Բարսելոնա»-ն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի:
Marca-ն հայտնում է, որ իսպանական ակումբը մտադիր է սահմանափակվել միայն իրավունքների վարձակալությամբ, որպեսզի ՖԻՖԱ-ի կողմից կրկին պատժամիջոցների չենթարկվի:
Սակայն կատալոնական ակումբը կարող է հայտավորել Արդա Թուրանին և Ալեյշ Վիդալին, ում տրանսֆերերը գնել էր նախորդ ամռանը: Նշված ֆուտբոլիստները կարող են հզորացնել թիմը: