ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԲՀԿ-ն կուսակցություն է, ֆրակցիա է, ունի իր ղեկավարը: Եթե ղեկավարը հայտարարի ընդդիմություն գնալու մասին, ուրեմն կուսակցությունն ընդդիմություն կգնա, եթե չի հայտարարել, ի՞նչ հարց եք Դուք ինձ տալիս, եւ համարում եք դա կոռե՞կտ»:

Գրիգորի Մարգարյան «Երեւաննյուզ»

Լսել են, որ պատգամավորների մեջ ընդունված մշակույթ է լրագրողների հարցերից խուսափելը, քանի որ պատասխանել էլ չեն կարող (պատասխանելու համար առնվազն համապատասխան ինֆորմացիայի տիրապետել է պետք), բայց չգիտեն, թե դա ինչպես անեն: ՀՀԿ-ի ծերակույտի ներկայացուցիչների մոտ դասընթացների գնալու փոխարեն փորձում են սեփական ու դեռ չփորձված մեթոդները կիրառել եւ արդյունքում հայտնվում անհարմար վիճակում: ԲՀԿ-ական պատգամավորը տվյալ իրավիճակում հարցից խուսափելու ոչ մի այլ ելք չի գտել, քան այն ոչ կոռեկտ անվանելը: Բայց թե ինչն էր այդտեղ ոչ կոռեկտ, այդպես էլ անհասկանալի մնաց:




Լրահոս