ՆՈՐ ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավկորեացի ռեփեր PSY-ի Gangnam Style երգը շատ արագ դարձավ հիթ:  2012 թվականի դեկտեմբերի վերջից մինչ այսօր այն արդեն դիտել է շուրջ 1.5 մլրդ մարդ: Ռեփերի երկրորդ հիթը Gentleman երգի հոլովակն է, որն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: Առաջին իսկ օրը տեսահոլովակը ռեկորդային թվով դիտումներ է հավաքել՝ 20 մլն: Իսկ արդեն երկրորդ օրը` ապրիլի 14-ին, դիտումների թիվը գերազանցել է 38.4 մլն-ն: Այսպիսով` ռեփեր PSY-ին իր վարկանիշով գերազանցեց նախորդ ռեկորդակրին` կանադացի երգիչ Ջասթին Բիբերին, ում  Boyfriend երգի հոլովակը մեկ օրվա ընթացքում գրանցել էր ավելի քան 8 մլն դիտում:




Լրահոս