ՉԻ.Գեներալ Մանվելի մարդիկ դանակով պատառոտել են մի տղամարդու ավտոմեքենայի անվադողերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՉԻ” տեղեկություններով` մայիսի 5-ին էջմիածնի անձնագրային բաժնի հարևանությամբ գտնվող փողոցում ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրահանգով նրա մարդիկ դանակներով պատառոտել են Մայիս անունով տղամարդու արտասահմանյան ավտոմեքենայի չորս անվադողերը: ,ՉԻե աղբյուրների փոխանցմամբ` գեներալն անձամբ է որոշում, թե որ ավտոմեքենաները որ տարածքում պետք է կայանեն: Ու չնայած քաղաքացին իր ավտոմեքենան կանգնեցրել է թույլատրելի վայրում, սակայն դա չի խանգարել, որ այդօրինակ պատժամիջոցով վերջինիս ցույց տան իր տեղը: Իրենց գործը ավարտելուց հետո գեներալի մարդիկ սպառնացել են քաղաքացուն` միջադեպի մասին ոչինչ չհայտնել Ռուսաստանում գտնվող որդիներին, որոնք լավ հեղինակություն ունեն:
 “ՉԻ”աղբյուրների փոխանցմամբ հորից հետ չի մնում նաև նրա քաղաքապետ որդին` Կարեն Գրիգորյանր: Նա էջմիածին- Երևան տաքսիների կայանատեղում տեսախցիկ է տեղադրել, որպեսզի տեսնի` հո ուրիշ տաքսիներ գրդոն չե՞ն անում: Նա սեփական մեքենաներն է մտցրել տաքսու տակ աշխատելու և ուրիշներին արգելում է այդ գործով զբաղվել: Տաքսի վարելու հնարավորությունից զրկված են նաև այն տաքսիստները, որոնք տասնյակ տարիներ էջմիածին-Երևան երթուղում տաքսի են վարել: “ՉԻ”-ն փորձեց էջմիածնի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Վարդան Վարդանյանից տեղեկություններ ստանալ կատարվածի կապակցությամբ: Վերջինս նախ փորձել է տեղեկանալ, թե որտե՞ղից մեզ այդ տեղեկատվությունը,ճանաչո՞ւմ ենք այն տրամադրողին, թե՞ ոչ, ապա ասել է. “Ես չգիտեմ էլ ինչի մասին է խոսքը, բայց նման բան չի կարող լինել”: 
“Իսկ Էջմիածին֊-Երևան տաքսիների երթուղում սեփական մեքենաներից զատ այլ տաքսիների հայտնվելը վերահսկվու՞մ է տեսախցիկովե “Չի” հարցին քաղաքապետարանի լրատվության պատասխանատուն պատասխանել է.”Նման բան չկա”:




Լրահոս