Ինչ է սպասվում 2016 թվականին. չինական աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` 2016թ. հրե կապիկի տարի է: Տարվա հիմնական գույնը համարվում է կարմիրը:

Փետրվարի 8-ից սկսում է տիրել արական սեռի  Հրե Կարմիր Կապիկի տարին, որը լայն հնարավորություններ է բացում հատկապես ուժեղ սեռի ներկայացուցիչների համար։ Այդ ժամանակահատվածից սկսած տղամարդիկ ավելի պահանջված կլինեն, քան կանայք: Իսկ կանանց առումով հստակ կարելի է ասել, որ կին- Խոյերը, կին-Աղեղնավորները և կին-Առյուծները կլինեն ամենահաջողակներն այս տարի։

Տեսնենք, թե ինչ է պատրաստել կապիկի տարին.

Առնետ։ Կապիկը խոստանում է հեղինակության և ազդեցության աճ, սակայն մայիսի երկրորդ կեսից ոչ շուտ։ Մայիսի կեսից գիտակցեք, որ շրջապատին հետ կիսվելու բան ունեք: 2016 թվականի աշունը  հայտնի դառնալու ժամանակն է, կամ  սկսվում է կարիերային աճը։

Ցուլ։ Դուք հաջողության կհասնեք, եթե հանդարտվեք, մոռանաք տագնապների և վախերի մասին: 2016-ը կլինի կենսակերպի փոփոխությունների տարի, և ավելի լավ է փոփոխությոևնների նախաձեռնող լինել, քան դիմադրել ինչ-որ նորություններին։  Աշնանը կարող եք սկսել ուսումը բուհ-ում, կամ շարունակել և ստանալ երկրորդ մասնագիտություն:

Վագր։ Վագրերը մտահոգված կլինեն ամուսնական հարաբերություններով։ Ոմանք ամռանը տրամադրված կլինեն բաժանվելու, մյուսներն էլ կմտքափոխվեն, սակայն բաժանվողների թիվն ավելի մեծ է։ Ամռանը հավանական է պաշտոնի բարձրացում, հետևաբար՝ բարձր աշխատավարձ և կենսակերպը փոխելու հնարավորություն։

Նապաստակ։ Այս տարի ծնվածների համար գործնական աշխատանքը միակ փրկությունը կլինի: Չամուսնացածներն աշնանը պաշտոնապես կձևակերպեն իրենց սիրելիի հետ հարաբերությունները։

Վիշապ։ Կապիկը Վիշապներին հաճելի պարգևներ է խոստանում․ երջանիկ սեր,  երեխայի ծնունդ” Հարկ կլինի մեծ ուժ և հոգի ներդնել երեխաների դաստիարակության, սիրելիին ավելի լավ ճանաչելու  հարցում։  Ստեղծագործական և արվեստի ոլորտի մասնագետների համար մինչ աշուն արդյունավետ և բեղմնավոր ժամանակահատված է։

Օձ։  Օձերին հարկավոր է  բնակարանային խնդիր լուծել :  Մինչև մայիսի կեսև հարկավոր է նախապատրաստական աշխատանքներ կատարել՝ հավաքել անհրաժեշտ փաստաթղթեր, լուծել ֆինանսական հարցեր։ Իսկ ամռանը կարող եք տուն, կամ բնակարան գնել, հենց այդ ժամանակ ընտանիքում համալրումներ են սպասվում :

Ձի։ Ձիերն այս տարի շատ են շփվում, ճանապարհորդում, սովորում։   Եթե ցանկանում եք ինչ-որ հմտություններ ձեռք բերել՝ ժամանակն է հաճախել համապատասխան դասընթացների: Տարվա երկրորդ կեսին կենտրոնացրեք ձեր ուշադրությունը ծնողներին՝ հնարավոր է ծնողներից մեկի մոտ կփոխվի սոցիալական կարգավիճակը։

Ոչխար։  Ոչխարները պետք է գումար վաստակեն:  Ձմռանը և գարնանը չարժէ թանկարժեք իրեր ձեռք բերել, մեծ գումարներ ներդնել։ Կարելի է ձեռք բերել այն, ինչի համար երկար ժամանակ գումար էիք կուտակում։ Աշնանը կարելի է հին հեռախոսները, համակարգիչներն ու մեքենաները  փոխարինել նորով։

Կապիկ։ Կապիկները պետք է զբաղվեն իրենց անձով և օգտվեն իրենց տված բոլոր հնարավորություններից, սա հենց իրենց տարին է։  Գործերից շատերը կունենան իրենց հետևանքները և կձևավորեն հետագա տարիների կյանքը։ Աշնանը ուշադիր հետևեք  ձեր քաշին՝ գիրանալու ռիսկը շատ բարձր է։

Աքլոր։ Ձմեռն ու գարունը աքլորների համար դժվար կլինեն, քանի որ ամեն բանի հասնելու համար ստիպված կլինեք մեծ ջանքեր գործադրել:  Նաև գլուխ կբարձրացնեն քրոնիկ հիվանդությունները, եթե հետևողական լինեք և վստահեք մասնագետներին, ապա արդեն ամռանը ձեր վիճակը կլավանա։ Իսկ աշնանը սկսվում է աստղային ժամը՝ դուք պահանջված կլինեք շրջապատում, ձեզ հաջողություն, հռչակ և հեղինակության աճ է սպասվում։

Շուն։ Դուք կսկսեք վստահել ինքներդ ձեզ,  կհասկանաք, որ ձեր այսօրվա քայլերից  է կախված ձեր ապագան և համարձակ քայլեր կանեք  Այս դիրքորոշմանը կնպաստեն նոր ընկերները, որոնց հետ կզարգանան հարաբերությունները տարվա առաջին և երկրորդ եռամսյակում։ Նրանք ոչ միայն նոր հետաքրքրություններ կբացահայտեն, այլև կսովորեցնեն այլ կերպ ընկալել պարզ թվացող երևույթները։
Խոզ։ Խողերը տարբեր կերպ կարող են անցկացնել գալիք տարին՝ ստեղծել կարիերան, հռչակ կամ իշխանություն նվաճել: Շատ կարևոր է, թե ինչ մեթոդներ եք կիրառում ձեր նպատակին հասնելու համար։ Հաշվի առեք ուրիշների հետաքրքրությունները և մի հատեք նրանց ճանապարհը՝ դա պարտադիր և շատ շուտ կվերադառնա ձեզ։

 




Լրահոս