Ամանորին հաշված օրեր են և մնացել և յուրաքանչյուր ընտանիքում տոնական խառնաշփոթ է տիրում: Այս ամենին զուգահեռ շատերին տանջում է մեկ հարց` ինչպես տոների ընթացքում ավելորդ քաշ չհավաքել և պահպանել կազմվածքը: Իրականում դրա համար այնքան էլ շատ բան անհրաժեշտ չէ:
Առաջին հերթին պետք է կանոնակարգել սննդակարգը և հետևել դրան տոներից առաջ, կարող եք սկսել հենց այսօրվանից: Պետք չէ օգտագործել արհեստական քաղցրացուցիչներով հարուստ սնունդ, գազավորված ըմպելիք, աղով կամ շաքարավազով լի սննդատեսակներ, կաթնամթերք։
Տոնական օրերին նախապատվությունը տվեք առողջ սննդին: Խմիչքներից օղին և տեկիլան շաքար չեն պարունակում: Փսխումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ լիկյորին և գինուն. ալկոհոլային խմիչք օգտագործելու ժամանակ նաեւ մեկ բաժակ ջուր պետք է խմել։ Տոնական օրերին հակացուցված են գարեջուրը: