Ռուսաստանը նախապատրաստվում է միջպետական խոշոր պատերազմի. NYT

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն ամրապնդել է իր ռազմական ուժերը և վստահորեն հայտարարել իր մասին միջազգային հարթակում՝ դրանով իսկ մեծացնելով լարվածությունը Արևմուտքի հետ հարաբերություններում: Փորձագետները Մոսկվայի գործողություններում մասշտաբային զինված կոնֆլիկտի հնարավոր նախապատրաստում են տեսնում: Այս մասին գրում է The New York Times պարբերականը՝ «Ռուսաստանը վերազինվում է նոր դարի համար» խորագրով հոդվածում:

Պարբերականը գրում է, որ միջազգային հարթակում իր ազդեցությունը վերադարձնելու համար Ռուսաստանը, մասնավորապես, սկսել է ուժգնացնել իր ռազմաբազաներն Արկտիկայում և ընդլայնել իր հին տարածքները:

NYT-ն ուշադրություն է հրավիրում ՌԴ-ի ռազմական բյուջեի վրա, որը կայուն աճ է գրանցում: Մոսկվան զգալիորեն մեծացրել է իր ռազմական բյուջեն, մասնավորապես, 2015թ. մոտ $11 մլրդ հատկացնելով՝ համեմատած նախորդ տարվա հետ:

Ռուսաստանը պլանավորում է մոբիլիզացնել ավելի քան 100 հազար զինծառայողի: «Այդ գործողությունները ռազմական նախապատրաստում են համարվում, ինչպես նաև իր ռազմական ուժի ցուցադրում ողջ աշխարհին: ՆԱՏՕ-ն արձագանքել է այդ գործողություններին՝ իր զորավարժությունների թվի մեծացման ճանապարհով»,-գրում է պարբերականը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս