
“Ուսումնասիրելով ՀՀ պաշտոնական վիճակագրությունը` դժվար չէ համոզվել, որ ցուցանիշներից ոչ մեկը իրականությանը չի համապատասխանում` կեղծված են ընտրությունների արդյունքները, ՀՀ բնակչության թիվը, տնտեսական աճի ցուցանիշը…:
Երեկ պարզվեց, որ կեղծված է նաև Հայաստանում 2012 թվականի ընթացքում իրականացված օտարերկրյա ներդրումների ցուցանիշը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակած տեղեկանքի համաձայն, անցած տարվա վերջին եռամսյակում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ներդրվել է ֆրանսիական ծագում ունեցող` 200 միլիոն դոլար: Երեկ ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը մեր թղթակցի հարցին ի պատասխան հայտնել է, որ նման որևէ ներդրում չկա: